‘
«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը Գերմանիայի ֆուտբոլային միության (DFB) կողմից մրցանակի է արժանացել: Գերմանայի ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ներդրման համար տրվողը մրցանակը սահմանվել է 2010 թվականից:
«Հայնկեսը մեծ ներդրում է ունեցել գերմանական ֆուտբոլի զարգացման գործում ինչպես որպես խաղացող, այնպես էլ որպես մարզիչ: Բունդեսլիգայում նրա բացառիկ արդյունքները, որոնք փաստում են նաև արտասահմանում, ինքնին խոսուն են: Յուպը միշտ աննկարագրելի է եղել»-Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախի խոսքը մեջբերված է կառույցի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Յուպ Հայնկեսը մարզչական կարիերան սկսել է 1979 թվականին և ավարտել է 2013-ին:
![]()
‘