‘ Յուպ Հայնկես. Ֆուտբոլը կորցել է իր հոգին եւ դարձել բիզնես’

1632

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարծիք է հայտնել ժամանակակից ֆուտբոլի մասին:

«Պարզապես նայեք այս տրանսֆերային պատուհանին: Ֆուտբոլը խելագարվել է՝ կորցնելով իր հոգին: Հիմա դա բիզնես է: Ամեն ինչ պետք է անել արագ, արագ, արագ: Այսօր ոչ ոք չունի համբերություն:

Մյուս կողմից, սովորական կյանքում եւս հիմա այնպես է, ինչպես ֆուտբոլում: Դա տարօրինակ է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Welt-ը:

Հիշեցնենք, որ Յուպ Հայնկեսը մարզչական կարիերան ավարտել էր 2013-ին, երբ «Բավարիայի» հետ անցկացրեց հզոր մրցաշրջան՝  դառնալով Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր ու Չեմպիոնների լիգայի հաղթող:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչը մարզչական դասընթացների կհաճախի’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց’