‘
Թուրինի «Յուվենթուսը» Լոնդոնի «Արսենալի» հետ համաձայնության է եկել լեհ դարպասապահ Վոյցեխ Շչենսնիի տրանսֆերի շուրջ: Գործարքի արժեքը կկազմի 16 մլն եվրո, դարպասապահի հետ պայմանագիրը կկնքվի չորս տարով, իսկ նրա աշխատավարձը կկազմի 4 մլն եվրո: Շչենսնին վերջին երկու մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ռոմայում»: Լեհը որպես փոխարինող է դիտարկվում Ջանլուիջի Բուֆոնին, ով հավանաբար կարիերան կավարտի 2018 թվականի ամռանը
‘