‘
«Յուվենթուս»-ը շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստայի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ծեր սինյորա»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան մտադիր է սպասել մինչև իսպանացու պայմանագրի ժամկետի ավարտը, որպեսզի անվճար պայմանագիր կնքի:
Նշենք, որ նոր պայմանագրի շուրջ կատալոնական ակումբը չի կարողանում համաձայնության գալ 33-ամյա ֆուտբոլիստի հետ:
‘