‘«Յուվենթուս»-ի նախագահն Ալեգրիի ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել’

641

«Յուվենթուս»-ի նախագահ Անդրեա Անյելին վստահեցրել է, որ թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին առաջիկայում չի հեռանա:

«Չեմպիոնների լիգայում հաղթելն ընթացիկ մրցաշրջանում մեր նպատակն էր: Հիմա այն արդեն գալիք մրցաշրջանի համար է: Մենք երիտասարդ թիմ ունենք, որը դեռ պետք է աճի, իհարկե, Ալեգրիի հետ: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականը: Ամռանը նրա հետ կքննարկենք նոր պայմանագրի կետերը»,- Անյելիի խոսքերն է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոն:

Հիշեցնենք, որ «ծեր սինյորա»-ն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից:

Նախորդ հոդվածը‘Զիդանը «Ռեալ»-ի ղեկավարությանը հայտնել է այն խաղացողների անունները, ովքեր պետք է հեռանան թիմից’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է անձրև’