‘«Յուվենտուսը» Բուֆոնին նվիրված 973 րոպե տևողությամբ տեսանյութ է պատրաստել’

922

Թուրինի «Յուվենտուսը» յուրովի է նշել դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի՝ Ա Սերիայի պատմության մեջ ռեկորդային՝ 973 րոպե անընդմեջ գնդակ բաց չթողնելը։ Ակումբը հրապարակել է դարպասպահի կատրած սեյվերից կազմված տեսանյութ, որը տևողությունը ևս 973 րոպե է։

«Բուֆոնի պատմական նվաճումը նշելու համար մենք նրա սեյվերից կազմված տեսանյութ պատրաստեցինք։ Այն 973 րոպե է տևում։ Փորձեք այն նայել ամբողջությամբ, եթե կհաջողվի։

4:07:57 այն ժամանակն է, որի ընթացքում կարելի է արագընթաց գնացքով հասնել Թուրինից Հռոմ, իսկ 9:16:57 «Մատանիների տիրակալը» եռագրության ողջ տևողությունն է։ Իսկ հիմա փորձեք գտնել բոլոր առանցքային նշումները»,—գրված է տեսանյութի նկարագրության բաժնում։

Նախորդ հոդվածը‘Որտե՞ղ են ապրում «Աշխարհի ամենախիզախ կանայք-2016»’
Հաջորդ հոդվածը‘Ընկերական հանդիպումներ. Ֆրանսիա – Ռուսաստան` 4-2, Անգլիա – Հոլանդիա` 1-2 (տեսանյութ)’