‘«Յուվենտուսը» դարձավ Իտալիայի 31-ակի չեմպիոն եւ «լողացրեց» իր մարզիչին’

1183

Իտալիայի  առաջնության 35-րդ տուրում սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթելով «Պալերմոյին», Թուրինի Յուվենտուսը երկրորդ տարին անընդմեջ եւ իր պատմության մեջ 31-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն:

Միակ գոլը 59-րդ րոպեին խփեց «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը, որն ի դեպ, 10 գոլով հանդիսանում է թիմի լավագույն ռմբարկուն այս մրցաշրջանում:

«Յուվենտուսը» վաստակեց 83 միավոր, իսկ երկրորդ տեղում ընթացող «Նապոլին», որը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ինտերին», ունի 72 միավոր:  

Հանդիպումից հետո նախ «Յուվենտուս» մարզադաշտում սկսվեցին տոնակատարությունները, այնուհետեւ ֆուտբոլիստները իրենց ուրախությունը շարունակեցին նշել արդեն հանդերձարանում, որտեղ նույնիսկ ոտքից գլուխ «լողացրեցին» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:

Իտալիայի առաջնություն. 35-րդ տուր 

«Յուվենտուս» — «Պալերմո»՝ 1:0

Արտուրո Վիդալ, 59 (11մ.) 

Նախորդ հոդվածը‘Այրվել է մատուռի տանիքը’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները’