‘
Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենտուսը» միմյանց հետ կմրցեն Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչում: Հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին:
«Ծեր սինյորան» լուրջ կորուստներով է մոտենում կարևոր մրցավեճին:
«Marca»-ն հայտնում է, որ Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել թուրինցիների կիսապաշտպան Սամի Խեդրիան:
Խաղացողը փոխարինվել էր և հավանականությունը մեծ է, որ գերմանացին բաց կթողնի մադրիդյան ակումբի հետ հանդիպումը:
Մասիմիլիանո Ալեգրին քառորդ եզրափակչի առաջին խաղում չի կարող խաղադաշտ դուրս բերել նաև Միրալեմ Պյանիչին, Մեհդի Բենատիային և Ալեքս Սանդրոյին: Հավանական է նաև, որ խաղը բաց կթողնի Ջորջիո Կիելինին:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 11-ին:
‘