‘
Իտալական A Սերիայի երկրորդ տուրում գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» տանը 2:0 հաշվով ուժեղ գտնվեց Հռոմի «Լացիոյից»:
«Յուվենտուսից» հաշիվը 30-րդ րոպեին բացեց բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, իսկ խաղի վերջնակետը 75-րդ րոպեին դրեց խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը, որն աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո: Պորտուգալացի հարձակվողը թուրինցիների կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:
| ՅՈՒՎԵՆՏՈՒՍ-ԼԱՑԻՈ | 2-0 (1-0) |
| 1-0՝ Միրալեմ Պյանիչ 30՛, 2-0՝ Մարիո Մանջուկիչ 75՛ |
| ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Վոյցեխ Շչեսնի, 3.Ջորջիո Կյելինի, 12.Ալեքս Սանդրո, 19.Լեոնարդո Բոնուչի, 20.Ժուան Կանսելու, 5.Միրալեմ Պյանիչ (23.Էմրե Ջան, 69), 6.Սամի Խեդիրա (30.Ռոդրիգո Բենտանկուր, 85), 14.Բլեզ Մատուիդի, 33.Ֆեդերիկո Բերնարդեսկի (11.Դուգլաս Կոստա, 60), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 17.Մարիո Մանջուկիչ |
| ԼԱՑԻՈ. 1.Տոմաս Ստրակոշա, 13.Վոլոս, 26.Շտեֆան Ռադու, 33.Ֆրանչեսկո Աչերբի, 77.Ադամ Մարուսիչ, 6.Լուկաշ Լեյվա, 10.Լուիս Ալբերտո (11.Խոակին Կորեա, 64), 16.Մարկո Պարոլո (25.Միլան Բադել, 64), 19.Սենադ Լուլիչ, 21.Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ (14.Ռիզա Դուրմիսի, 79), 17.Չիրո Իմոբիլե |
| Զգուշացում՝ Ալեքս Սանդրո 45՛ (Յ), Դուգլաս Կոստա 81՛ (Յ), Էմրե Ջան 87՛ (Յ), Մարկո Պարոլո 52՛ (Լ), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ 66՛ (Լ) ; Մրցավար՝ Մասիմիլիանո Իռատի (Իտալիա) |
| ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ||
| 55 | ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % | 45 |
| 16 (6) | ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) | 9 (2) |
| 11 | ՏՈՒԳԱՆՔ | 14 |
| 6 | ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ | 2 |
| 0 | ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ | 2 |
‘