‘«Յուվենտուսը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով’

730

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:

Թուրինյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում էր ձեռք բերել «Գալաթասարայի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին, սակայն իտալացները համաձայնության չեն եկել թուրքական ակումբի հետ: Այժմ «Յուվենտուսը» դիտարկում է այլ տարբերակներ: Այդուհանդերձ, իտալացի վերլուծաբանները Մխիթարյանի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորությունը գնահատում են ցածր:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Յուվենտուսը» կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Նախորդ հոդվածը‘Ավակովի խորհրդականը Օբամային անվանել է «քաղաքական գաճաճ»’
Հաջորդ հոդվածը‘Metro. «Ռեալը» համաձայնել է 192 միլիոն եվրոյով վաճառել Բեյլին’