‘«Յուվենտուսը» հրապարակել է Ռոնալդուի տեղափոխության մանրամասները’

1392

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալից» տեղափոխվեց «Յուվենտուս»: Համաձայնագիրը նախատեսված է 4 տարով: Այս մասին հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը: 

Նշվում է, որ 33-ամյա հարձակվողի տրանսֆերի համար «Յուվենտուսը» կվճարի 100 միլիոն եվրո, որը «Ռեալին» կփոխանցվի 2 տարում: Եվս 12 միլիոն եվրո թուրինցիները կվճարեն Ռոնալդուի նախկին թիմերին: Այդպիսով, «Յուվեն» ընդհանուր առմամբ Ռոնալդուի համար կվճարի 112 միլիոն եվրո:

Աշխատավարձի չափը չի հաղորդվում, սակայն ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն կար, որ պորտուգալացին տարեկան 30 միլիոն եվրո է վաստակելու:

Նախորդ հոդվածը‘Աբրամովիչը պատրաստ է Ազարի տրանսֆերը վաճառել Մադրիդի «Ռեալ»-ին’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ’