‘«Յուվենտուսը» նորից չհաղթեց Մարկետիին’

680

Մոտ երկու ամիս առաջ Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 0:0 խաղաց Հռոմի «Լացիոյի» հետ: Այն ժամանակ ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց «Լացիոյի» դարպասապահ Ֆեդերիկո Մարկետին, որը բազմաթիվ ապշեցուցիչ սեյվերի հեղինակ դարձավ:

Երեկ պատկերը նորից կրկնվեց: Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը», չնայած մեծ առավելությանը, նորից չկարողացավ հաղթել «Լացիոյին» եւ նորից Մարկետիի հերոսությունների շնորհիվ: Ճիշտ է, այս անգամ «Յուվենտուսը» գոլ խփեց, սակայն խաղավերջում էլ բաց թողեց` 1:1:

Այժմ պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 29-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում:

Իտալիայի Գավաթ, կիսաեզրափակիչ 

«Յուվենտուս» – «Լացիո»՝ 1:1

Ֆեդերիկո Պելուզո, 63 – Ստեֆանո Մաուրի, 86

Նախորդ հոդվածը‘Մեխիկոյի քաղաքապետարանը որոշել է հանել Ալիևի արձանը քաղաքի կենտրոնական զբոսայգուց’
Հաջորդ հոդվածը‘Պաշտպանության նախարարության աշխատակիցը մահացել է «Օբորոնսերվիսի» գործով հարցաքննությունից հետո’