‘«Յուվենտուսը» պայմանագիր կնքեց Լյորենտեի հետ’

542

Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի հետ պայմանագիր կնքելու մասին: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից եւ կգործի մինչեւ 2017թ. ամառը, հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Լյորենտեն «Յուվենտուս» կտեղափոխվի անվճար, քանի որ նրա պայմանագիրը «Ատլետիկի» հետ ավարտվում է հունիսի 30-ին: Իտալական ակումբում Լյորենտեի աշխատավարձը կկազմի տարեկան 4,5 միլիոն եվրո:

Ավելացնենք, որ Լյորենտեն այս մրցաշրջանում «Ատլետիկի» կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում եւ խփել ընդամենը 1 գոլ: Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է 2010թ. Եվրոպայի եւ 2012թ. Աշխարհի չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘Ստոմատոլոգներն ընդդեմ Արտոնագրային վճարների մասին օրենսդրական փոփոխությունների’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորում ցուցարարները չեն լքում դատարանի դահլիճը և պահանջում են ազատ արձակել բերանը կարած կալանավորին ‘