«Յուվենտուսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Պոլ Պոգբայի հետ

346

Թուրինի «Յուվենտուսը» հայտարարեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Այն նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Պոլ Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել նաեւ 2012-2016 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որը նրա համար վճարել էր 105 միլիոն եվրո։

Պոգբայի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվել էր հունիսի 30-ին, եւ նա անվճար է միացել «Յուվենտուսին»։

Նախորդ հոդվածը«Ինքը բարձր կարգի գիտնական է». Վահրամ Դումանյանը` Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին. Առավոտ
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» ներկայացրեց նորեկներին