‘
«Յուվենտուսի» բաժնետերերի ժողովի ժամանակ ակումբի նախագահ Անդրեա Անյելլին ներկայացրել է 2016/2017 թթ. մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունն ու արդյունքները, մաքուր շահույթը կազմել է 42,6 մլն եվրո։
— 2010 թվականից «Յուվենտուսը» մշտապես աճող եկամուտներ է ապահովում։ Ապագայում մենք ավելի մեծ աճի հույս ունենք՝ կապված հեռուստահեռարձակումների նոր պայմանագրերի հետ։ Ներկայիս համաձայնագիրը ոչ մեզ, ոչ էլ Սերիա А-ի մյուս ակումբներին այլևս ձեռնտու չեն,- ասել է Անյելլին։
Ակումբի նախագահի խոսքերով «Յուվենտուսի» համար ընթացիկ մրցաշրջանում նվազագույն առաջադրանքը առաջնությունում և Իտալիայի գավաթում հաղթանակն է, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ դուրս գալը։
‘