‘«Յուվենտուսի» կիսապաշտպանին համեմատել են Դալիի կտավի հետ. Տեսանյութ’

594

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան իր հիացմունքն է հայտնել ֆուտբոլիստի հանդեպ, երբ նա Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ուդինեզեի» հետ խաղում (4:0) դարձավ դուբլի հեղինակ:

«Ինչպիսի՞ն է Պոգբայի տրանսֆերային արժեքը: Դա բարդ  հարց չէ: Նա գին չունի, որովհետեւ չի վաճառվում:

Պոգբան կարծես Դալիի յուրօրինակ կտավը լինի: Արվեստի գործերը ինքնին շատ հազվագյուտ են եւ թանկ արժեն: Սա հենց Պոգբայի մասին է:

«Յուվենտուսի» երկրպագուները անհանգստանում են, որ նրան որեւէ հարուստ ակումբ կգնի: Ես հասկանում են նրանց: Ես միշտ հոգ եմ տանում իմ հաճախորդների համար:

Նախորդ ամառ Պոլի նկատմամբ հետաքրքրված էին «Բարսելոնան», «Ռեալը», «Ինտերը» եւ «Բավարիան»,- Ռայոլայի խոսքն է մեջբերում Corriere dello Sport-ը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. «Ո՞րն է Աբխազական երկաթուղու հարցում վրաց ղեկավարության տարաձայնության պատճառը»’
Հաջորդ հոդվածը‘«Եվրատեսիլի» հայաստանցի մասնակիցը կորոշվի ազգային ընտրության միջոցով’