«Յուվենտուսի» հաղթանակը, Վլահովիչի դուբլը (տեսանյութ)

286

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Սալերնիտանային»։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ Աչքի ընկավ նաեւ սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը։

«Յուվենտուսը» 26 միավորով 10-րդն է։ «Սալերնիտանան» 16-րդ տեղում է՝ 21 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Սալերնիտանա» — «Յուվենտուս»՝ 0:3 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 26, 11մ, 47, Ֆիլիպ Կոստիչ, 45

Նախորդ հոդվածըԴեռ շատ եք մրմռալու․ ՉԻ
Հաջորդ հոդվածըԳվարդիոլան կհեռանա, եթե «Մանչեսթեր Սիթի»-ին չարդարացնեն