‘«Յուվենտուսի» մարզիչի պատիժը մեղմացվեց’

668

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պատիժը մեղմացվել է: Հիշեցնենք, որ Կոնտեին Իտալիայի առաջնությունում մի շարք պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու մեղադրանքով որակազրկել էին 10 ամսով: Այժմ այդ ժամկետը կրճատվել է մինչեւ չորս ամիս:

Հերթական դատական նիստում, որտեղ քննարկվել է 43-ամյա մարզիչի բողոքը, ի վերջո որոշում է կայացվել բավարարել այն:

Դա նշանակում է, որ Կոնտեն կարող է պահեստայինների նստարանից թիմը ղեկավարել արդեն դեկտեմբերի 9-ից, երբ «Յուվենտուսը» արտագնա խաղում կհանդիպի «Պալերմոյի» հետ:

Նշենք, որ Կոնտեի որակազրկումը տարածվում է նաեւ Չեմպիոնների լիգայի հանդիպումների վրա: Ավելի վաղ մարզիչը հերքել էր իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքներն ու դատարանի որոշումը որակել «անհեթեթ», տեղեկացնում է Sports.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ է խուճապահար եղել Սերժ Սարգսյանը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կամ Այվազյանը պետք է դատի տա «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ին, կամ Դատախազությունը պետք է գործ հարուցի Այվազյանի դեմ ‘