Թուրինի «Յուվենտուսի» տնօրենների խորհրդի անդամները՝ այդ թվում ակումբի նախագահ Անդրեա Անիելին ու փոխնախագահ Պավել Նեդվեդը, հրաժարական են ներկայացրել, հաղորդում է Goal.com-ը։
«Տնօրենների խորհրդի անդամները, հաշվի առնելով չլուծված իրավաբանական ու հաշվապահական խնդիրների կարեւորությունն ու հրատապությունը, ակումբի շահերից բխող որոշում են ընդունել՝ առաջարկելով նշանակել նոր ղեկավարություն։ Որոշումը փոխանցվել է ակումբի բաժնետերերի ժողովին»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
Գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն կպահպանի պաշտոնը մինչեւ բաժնետերերի ժողովը, որը նախատեսված է 2023թ․ հունվարի 18-ին։
Անդրեա Անիելին «Յուվենտուսը» ղեկավարում էր 2010 թվականից։