«Յուվենտուսն» ու «Միլանը» ցանկանում են գնել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

115

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ է իսպանացի Չավիի գլխավորած թիմից հեռանալուն։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշել է վաճառել 32-ամյա բոսնիացի ֆուտբոլիստի տրանսֆերը։

Միրալեմ Պյանիչին ձեռք բերելու ցանկություն ունեն Իտալիայի չեմպիոն «Միլանը», Թուրինի «Յուվենտուսը», «Նապոլին» ու «Ֆիորենտինան»։

Անցած մրցաշրջանը Միրալեմ Պյանիչը վարձակալությամբ հանդես է եկել թուրքական «Բեշիկթաշում»՝ 26 խաղում կատարելով 4 գոլային փոխանցում։

Միրալեմ Պյանիչի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 11,5 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՊԲ․ Իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել
Հաջորդ հոդվածըԲորխա Մայորալը հեռացավ Մադրիդի «Ռեալից»