‘«Յուվենտուսն» ու «Նապոլին» մոտենում են «Ռոմային» (Տեսանյութ)’

561

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 10-րդ տուրում իրենց հերթական հաղթանակները տարան առաջատար «Ռոմային» հետապնդող Թուրինի «Յուվենտուսն» ու «Նապոլին»: Նեապոլցիներն ամենաբարդ մարզադաշտերից մեկում՝ «Արտեմիո Ֆրանկիում», 2:1 հաշվով հաղթեցին «Ֆիորենտինային», իսկ «Յուվենտուսը», փայլուն Տևեսի շնորհիվ, 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Կատանիայի» դարպասը:

Հերթական միավորները կորցրեց  «Միլանը», որը ոչ-ոքի՝ 1։1 խաղաց «Լացիոյի» հետ, միակ լավ նորությունը Կակայի՝ կամաց-կամաց նախկին խաղամակարդակին վերադառնալն է, բրազիլացին երեկ դարձավ «Միլան» վերադառնալուց հետո իր առաջին գոլի հեղինակը:

Այսօր, ժամը 23:45, տեղի կունենա «Ռոմա» — «Կիևո» հանդիպումը, որտեղ հռոմեացիները հաղթանակի դեպքում կգրանցեն բացարձակ ռեկորդ՝ «Սերիա Ա-ի» մեկնարկային տուրերում շարունակական հաղթանակների շարքը հասցնելով 10-ի:

Նախորդ հոդվածը‘ Գյումրիի ռազմաբազայի հրամանատար. ԼՂ-ում պատերազմի վերսկսման դեպքում մենք կարող ենք մասնակցել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման դեպքում Հայաստանում ռուսական բազան «կարող է ներգրավվել»’