‘
«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ հարձակվող Ալվարո Մորատան վերադառնում է նախկին ակումբ՝ «Ռեալ», որն ակտիվացրել է ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունքը։
-«Ռեալն» օգտվել է Մորատային վերադարձնելու իրավունքից, որը նշված է մեր պայմանագրում։ Ալվարոն կհեռանա Թուրինից և կվերադառնա Մադրիդ, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի,-Մարոտայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» ղեկավարությունը դիտարկում է Մորատայի տրանսֆերը մեծ գումարի դիմաց այլ ակումբի վաճառելու տարբերակը։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի համար պահանջելու է առնվազն 75 մլն եվրո։
Հավելենք, որ Իտալիայի նախորդ առաջնությունում Ալվարո Մորատան մասնակցել է 34 խաղի, խփել է 7 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում։
‘