‘
Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի կիսապաշտպան Ակսել Վիտսելն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Յուվենտուս»,- վստահեցնում է Tuttsport-ը:
Ըստ աղբյուրի` թուրինցիները 26-ամյա բելգիացու տրանսֆերի համար պատրաստվում են վճարել 25-ից 28 մլն եվրո:
Հավելենք, որ «Յուվենտուս»-ը հետաքրքրված էր Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, սակայն գերմանական ակումբը հրաժարվեց վաճառել հայազգի կիսապաշտպանի տրանսֆերը:
‘