‘«Յուվենտուս» — «Սասուոլո»՝ 7։0. Թուրինցիները չխղճացին հակառակորդին (տեսանյութ)’

1451

‘

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ջախջախեց «Սասուոլոյին»։ Թուրինցիները 7 անպատասխան գնդակ խփեցին Անդրեա Կոսիլյիի պաշտպանած դարպասը․ մեկական անգամ աչքի ընկան Ալեքս Սանդրոն և Միրալեմ Պյանիչը, դուբլ ձևակերպեց Սամի Խեդիրան, հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուայինը։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 57 միավոր ունեցող «Նապոլին» տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Սասուոլոն» ունի 22 միավոր և զբաղեցնում է 15-րդ տեղը։ 

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Յուվենտուս» — «Սասուոլո»՝ 7։0
Գոլերը՝ Սանդրո 9՛, Խեդիրա 25՛, 28՛, Պյանիչ 38՛, Իգուային 63՛, 74՛, 83՛

‘

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-«Տոտենհեմ». խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» արտագնա խաղում կրկին չկարողացավ հաղթել «Էսպանյոլ»-ին (տեսանյութ)’