‘
Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ «Անժիի» հարձակվող Սամյուել Էտօ՛Օ-ն արժանացել են ռուսական Պրեմյեր-Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Յուրաքանչյուր տուրից հետո ժյուրիի կազմում ընդգրկված հետո հինգ մասնագետ եւ 5 լրագրող քվեարկություն են անցկացրել, որի արդյունքում էլ որոշվել են ամենաշատ ձայն հավաքած խաղացողները:
Հաղթողներին տրվելու է պատվավոր մրցանակ: Սկսած հոկտեմբերից, քվեարկությանը, բացի մասնագետներից, կմասնակցեն նաեւ երկրպագուները, տեղեկացնում է Ռուսական Պրեմյեր-Լիգայի պաշտոնական կայքը:
«Ամսվա լավագույն խաղացողի» առաջին մրցանակակիրը դարձավ Յուրա Մովսիսյանը, որը օգոստոսին անցկացված քվեարկության արդյունքներով ստացել էր ձայների մեծամասնությունը: Մրցանակը հայ ֆուտբոլիստին կտրվի հոկտեմբերի 7-ին, Կրասնոդարում՝ 11-րդ տուրի «Կրասնոդար» — «Զենիթ» հանդիպման ժամանակ:
Սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սամյուել Էտօ՛Օ-ն, որին մրցանակը կտրվի մոտ ժամանակներս:
‘