‘Յուրա Մովսիսյանը այսուհետ հանդես կգա 10 համարի մարզաշապիկով’

820

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նոր մրցաշրջանում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով, որն ազատվել էր Արտյոմ Ձյուբայի «Ռոստով» տեղափոխվելուց հետո:

Նախորդ մրցաշրջանում Մովսիսյանը հագնում էր 12 համարի շապիկ:

«Նոր մրցաշրջան և նոր համար: Անհամբեր սպասում եմ «Սպարտակի» հաջող մեկնարկին: 10-րդ համարը կրելու եմ հպարտությամբ»,- ասել է Մովսիսյանը:

Դեռևս չճշտված տեղեկություններով Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը նույնպես հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով:

Նախորդ հոդվածը‘«Շախտյորը» շնորհակալություն է հայտնում Հենրիխ Մխիթարյանին’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոս. նոր իշխանությունները խոստանում են ընտրություններ անցկացնել 2014 թ.’