‘Յուրա Մովսիսյանը կվիրահատվի ԱՄՆ-ում’

769

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնել է ԱՄՆ, ծնկի վիրահատության ենթարկվելու համար:

Մոսկովյան թիմի բժշկական շտաբի ղեկավար Միխայիլ Վարտապետովի խոսքով, վաղը` նոյեմբերի 26-ին Մովսիսյանը  բուժզննում կանցնի, որի ընթացքում կպարզվի վիրահատության օրը: Ըստ նախնական ախտորոշման՝ Մովսիսյանը ունի մենիսկի վնասվածք:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում վերսկսվել են բախումները, ոստիկանությունը գազ է կիրառել. Տեսանյութեր, ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը Դոլարի եւ Եվրոյի նկատմամբ’