Յուրա Մովսիսյանը հայ պատանի ֆուտբոլիստներին մարզական հավաքի է հրավիրում ԱՄՆ

246

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, ԱՄՆ-ում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանը որոշել է պատանի հայ ֆուտբոլիստների համար մարզական հավաք կազմակերպել Հարավային Կալիֆորնիայում: Այս միջոցառումը կանցկացվի 2009 թվականին ծնված ֆուտբոլիստների համար, ովքեր հետագայում կուղարկվեն Հայաստանի երիտասարդական հավաքական։

«Այս եռօրյա ուսումնամարզական հավաքը կանցկացվի մարտին: Այն հիանալի հնարավորություն կլինի պատանիների համար՝ շփվելու Հայաստանի հավաքականի մարզիչների և ներկայացուցիչների հետ»,- ասել է Մովսիսյանը։

Նախկին ֆուտբոլիստը նաև հույս է հայտնել, որ բազմաթիվ պատանի մարզիկներ կմասնակցեն այս հավաքին։

Յուրա Մովսիսյանը երկար տարիներ եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, նա ազգային հավաքականի ամենահայտնի խաղացողներից մեկն է։ 2021 թվականի սկզբին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Յուրա Մովսիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում և Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ-ն հրապարակել է 2021-ին տրանսֆերների վրա ամենաշատը ծախսած երկրների անունները
Հաջորդ հոդվածըԷնդի Մարեյը 2 տարում առաջին անգամ դուրս եկավ ATP մրցաշարի եզրափակիչ