‘
Իսպանիայի Մարբելյայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակն» երեկ ստուգողական խաղում ուժերը չափեց նորվեգական «Մյոլդեի» հետ։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 78-րդ րոպեին։ Հենց Մովսիսյանն էլ դարձավ այս խաղի հերոսը. նա 6-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը, իսկ 43-րդ րոպեին ձախ թևից նրա կատարած դիպուկ փոխանցումից հետո Արին կրկնապատկեց խաղի հաշիվը։
Հիշեցնենք, որ նախորդ ստուգողական խաղում Յուրան 2 գնդակ էր ուղրկել նորվեգական մեկ այլ թիմի՝ «Ռոսենբորգի» դարպասը։
Sportarmenia.com
.
‘