‘
Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նախօրեին Մարբելյոյում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ ձախ սրունքի թեթեւ վնասվածք է ստացել:
Այտուցի պատճառով 25-ամյա ֆուտբոլիստը մի քանի օր չի կարողանա մարզվել եւ բաց կթողնի թիմի առաջիկա ստուգողական հանդիպումները, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 2012թ. աշնանը Մովսիսյանը կոտրել էր աջ սրունքը, որից լիովին ապաքինվել է:
‘