‘
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուներն ապրիլի լավագույն խաղացող են ճանաչել հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսին։ Նրա օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 79 տոկոսը։
Ինչպես հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը, երկրորդ տեղում է դարպասապահ Արտյոմ Ռեբրովը՝ 8 տոկոս, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ 3 տոկոս։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրից հետո «Սպարտակը» 42 միավորով 6-րդն է։
‘