‘Յուրա Մովսիսյանը` «Սպարտակում»’

691

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ է Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելուն: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը` հղում անելով Մովսիսյանին մոտ կանգնած աղբյուրից:

«Կրասնոդարում» արդյունավետ խաղ ցուցադրած ֆուտբոլիստին «Սպարտակը» տարեկանը 3.5 մլն դոլար աշխատավարձ է առաջարկել:
«Յուրայի ներկայիս ակումբը՝ «Կրասնոդարը», մեծ ցանկություն ուներ, որ նա շարունակեր ելույթները թիմում: Թիմի սեփականատեր Գալիցկին պատրաստ էր կրկնապատկել աշխատավարձի չափը՝ այն հացնելով մոտ 2 մլն եվրոյի, սակայն Մովսիսյանը ցանկանում է հանդես գալ այնպիսի թիմում, որի կազմում հնարավորություն կունենա մասնակցել եվրագավաթներին: Ներկայումս նա Մոսկվայում է, որտեղ հստակեցում են պայմանագրին առնչվող մի շարք կետեր»,- նշել է ֆուտբոլիստի մերձավորներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը:
«Սպարտակը», որը օրերս պաշտոնանկ արեց իսպանացի Ունաի Էմերիին, սկսել է ակտիվորեն նոր ֆուտբոլիստներ փնտրել: Ակումբի սեփականատերերը պատրաստվում են ձմեռային պատուհանի ընթացքում մեծ ձեռբերումներ կատարել: Ռուսական թիմը վերջերս գաղթակղիչ առաջարկ է արել նաեւ Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանին, սակայն Դոնեցկի «Շախտյորը» ու ֆուտբոլիստը կտրականապես մերժել են մոսկովյան ակումբին:

Նշենք, որ ռուսական ակումբները արդեն վաղուց են հետաքրքրվում Մովսիսյանի ծառայություններով: Վերջին մեկ տարում մեր հարձակվողին փորձել են ձեռք բերել` համաձայն տարբեր աղբյուրների, ԲԿՄԱ-ն, «Զենիթը», «Դինամոն», «Լոկոմոտիվը» եւ նույնիսկ Կրասնոդարի «Կուբանը»: Իսկ այն, որ «Սպարտակն» էլ է հետաքրքրվում Մովսիսյանով, հայտնի դարձավ սեպտեմբերի 24-ին:

Transfermarket կայքի տվյալներով, Մովսիսյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 3,2 միլիոն եվրո

Նախորդ հոդվածը‘Հայաստանի երկու տասնյակից ավելի բնակավայրեր կանվանափոխվեն’
Հաջորդ հոդվածը‘Բազմաթիվ խախտումներ թիվ 1 ընտրատարածքում’