‘ Յուրա Մովսիսյանը վերադարձավ խաղադաշտ’

1215

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը երկարատև դադարից հետո վերադարձել է խաղադաշտ և մասնակցել է Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի Սպարտակ — Լոկոմոտիվ հանդիպմանը:

Հայ հարձակվողը 71-րդ րոպեին փոխարինել է Սալվատորե Բոկետտիին: Նա խաղավերջում ուներ գոլային հնարավորություն, սակայն գլխով հարվածից հետո Լոկոմոտիվի դարպասապահը փրկել է իր թիմին: Հայ ֆուտբոլիստի բոլոր երկրպագուները հավատում  են նրան և վստահ են, որ հարձակվողը հաջողություններ կբերի իր ակումբին:

Յուրա Մովսիսյանի վերադարձի կապակցությամբ Մոսկվայում բնակվող հայերը FAF-Մոսկվա գրառումներով հատուկ պաստառներով էին գնացել Սպարտակ — Լոկոմոտիվ խաղին:

Սպարտակը 18 միավորով 7-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘ Պրեմիերա. խաղեր, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘«GoalNet». Աստղային ֆուտբոլիստները մանկության տարիներին և այսoր (տեսանյութ)’