‘
Ռուսաստանի առաջնության 13–րդ տուրի վերջին խաղում Մոսկվայի «Սպարտակն» ընդունել է Տուլայի «Արսենալին»։
Հանդիպման 8–րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։
«Կարծում եմ՝ այդպիսի գոլը նվեր է ցանկացած հարձակվողի համար: Լավ է, որ առաջին գոլս խփեցի մրցաշրջանում, բայց պետք է շարունակել: Փորձում ենք կատարել մարզիչի բոլոր առաջադրանքները»,-Наш Футбол ալիքի եթերում ասել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ վնասվածքից ապաքինված Յուրա Մովսիսյանը նոյեմբերի 9-ին առաջին գոլը խփեց ֆուտբոլի Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում՝ օգտվելով ռուս դարպասապահ Ալեքսանդր Ֆիլիմոնովի սխալից: Առաջին խաղակեսից հետո «Սպարտակը» հաղթում է 2:0 հաշվով:
‘