‘
Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գնահատել է ակումբի հեռանկարները եվրոգավաթներում հանդես գալու համար:
«Մեր դիրքերը Ռուաստանի առաջնությունում ներկա պահին այնքան էլ հաջող չեն: Սակայն Եվրոպայի լիգա կա Չեմպիոնների լիգա դուրս գալու հնարավորությունները «Սպարտակի» մոր այնուամենայնիվ լավն են:
Ես տեսել եմ խաղացույցը. մենք առաջնության երկրորդ կեսում ավելի շատ տանն ենք խաղալու. 11-ից 8-ը: Կարծում եմ, որ եթե հաղթենք բոլոր տնային խաղերում, ապա կկարողանանք բավական վեր բարձրանալ: Ես երբեք չեմ կորցնում լավատեսությունը:
Տղաներն ինձ թիմում հիանալի ընդունեցին: Մենք շատ արագ հարաբերություններ հաստատեցինք. ես խոսում եմ անգլերեն եւ ձգտում խոսել ռուսերեն, միգուցե ոչ այնքան հաջող»,- նշել է Մովսիսյանը РБК Daily-ին:
‘