‘Յուրա Մովսիսյան. Հիմա ողջ Հայաստանն է երկրպագելու Սպարտակին’

1087

Մոսկվայի «Սպարտակի» հետ մեկ ամիս առաջ պայմանագիր ստորագրած Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել SportBox.ru կայքի լրագրողներ Արթուր Պետրոսյանին և Արտուշ Մկրտչյանին, որն էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։ Հարցազրույց ամբողջությամբ կհրապարակվի մի քանի օրից։

-Յուրա, Ձեր տունը և ընտանիքը Կալիֆոռնիայում է, որտեղ միշտ լավ եղանակ է և հոյակապ խաղադաշտեր։ Սակայն դուք մի վայրում եք, ուր -20 է և ֆուտբոլի համար ոչ պատշաճ պայմաններ։

-Իհարկե, նորմալ մարդն ավելի լավ պայմաններ կընտրեր ֆուտբոլի և կյանքի համար, Բայց…

-Դուք ասացիք նորմա՞լ։ Դուք նորմալների շարքին չե՞ք դասվում։

-Նորմալ մարդիկ, ովքեր ֆուտբոլ չեն խաղում։ Իհարկե, մրսում եմ։ Շատ եմ մրսում։ Երբեմն թվում է, որ Ռուսաստանը Երկիր մոլորակի ամենացուրտ տեղն է։ Սակայն այդ ամենը ոչինչ է, երբ նպատակ ես դնում։ Իսկ ես միշտ ցանկացել եմ բարձրակարգ ֆուտբոլ խաղալ։ Եվ երջանիկ եմ, որ դարձել եմ Ռուսաստանի լավագույն ակումբի մի մասնիկը։

-Այն փաստը, որ «Սպարտակը» սեփական հարկի տակ խաղերն անցկացնում է արհետական մարզադաշտում, չի շփոթեցնու՞մ Ձեզ։

-Դա խնդիր չէ, բացի այդ, կարճ ժամանակ է մնացել։ Չէ որ ամռանը «Լուժնիկին» կփակեն, իսկ «Սպարտակը» կխաղա բնական խոտածածկով դաշտում։

-Ձեզանով հետաքրքրվում էին «Էվերտոնը», ԲԿՄԱ-ն, եվրոպական շատ ակումբներ։ Ինչու՞ ընտրեցիք «Սպարտակը»։

-Պարզապես որովհետև դա լավագույն երկրպագուներ ունեցող ռուսական լավագույն ակումբն է։

-Ակումբ, որը, թերևս, կունենա շատ հայ երկրպագուներ Ձեր հայրենիքում…

-«Սպարտակը» միշտ էլ շատ հայտնի է եղել Հայաստանում, իսկ հիմա ավելի հաճելի կլինի գիտակցել, որ հայրենակիցներս ավելի շատ հաղթանակներ կցանկանա «կարմրասպիտակներին»։ Հիմա ողջ Հայաստանն է երկրպագելու «Սպարտակին»։ Հուսով եմ, որ «Սպարտակի» ռուս երկրպագուներն էլ կհետևեն Հայաստանի հավաքականին և հաղթանակներ կցանկանան նրան։

Աղբյուրը՝ SportArmenia

Նախորդ հոդվածը‘Համակարգչային վիրուսի տարածման մեջ ԱՄՆ-ում մեղադրվող ռուսաստանցին ընդունել է մեղքը’
Հաջորդ հոդվածը‘Դավոսի փոխարեն՝ Ծաղկաձորում անցկացվող «Կամուրջ» տնտեսական համաժողովը ‘