‘Յուրա Մովսիսյան. «Ոչինչ չի կարող ծնկի բերել ինձ»’

1178

Հայաստանի հավաքականի 28-ամյա հարձակվողը Յուրա Մովսիսյանը պատմել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» վերադառնալու եւ Մոսկվայի «Սպարտակում» իր հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի մասին:

«6 տարի առաջ ես բացարձակապես այլ ֆուտբոլիստ էի: Տարբեր առաջնություններում ու բարձրակարգ ֆուտբոլիստների դեմ խաղալն ավելի ուժեղ են դարձրել ինձ: Ոչինչ չի կարող ծնկի բերել ինձ: Ոչ ոք չի կարող ինձ ասել, որ բավականաչափ լավը չեմ, քանի որ ես գիտեմ, թե ով եմ իրականում: Գիտեմ, որ կարող եմ խփել գոլեր: Խոսք չեմ տալիս, որ լավը կլինեմ պաշտպանվելիս, սակայն պաշտպանությունը սկսվում է ինձանից: Այժմ ինձ մեկ գոլային պահ է հարկավոր, որպեսզի գոլ խփեմ: Նախկինում դրա համար պետք էր 5, 6, 7 հնարավորություն:

«Ռեալ Սոլթ Լեյքը» տուն է իմ համար, քանի որ չեմպիոն եմ դարձել այս ակումբի կազմում: Դա լավագույնն էր, ինչ իմ հետ պատահեց ակումբում: Սոլթ Լեյք վերադառնալը շատ հուզական պահ է իմ ու ընտանիքիս համար: Ինչ վերաբերում է «Սպարտակում» անցկացրած տարիներին, ապա որքան շատ հաջողությունների էի հասնում այնտեղ, այնքան վատանում էր իմ հանդեպ վերաբերմունքը: Այնտեղ հազվադեպ էր լինում ընտանեկան մթնոլորտ»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է Desert News -ը:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկել է նաեւ 2007-2009-ը: MLS-ի ներկայացուցիչը մինչեւ 2016-ի դեկտեմբերի 1-ը վարձակալել է հայ հարձակվողին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սպարտակին»: 

Նախորդ հոդվածը‘Թուրան. «Սուարեսը հրամանատար է, Մեսսին՝ բոսս, Նեյմարը՝ եղբայր»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Սոլթ Լեյքի» ղեկավար. «Սպարտակից» հեռանալու համար Յուրա Մովսիսյանը դիմել է ռուսական մաֆիային’