‘Յուրա Մովսիսյան. Ուրախ եմ, որ գլխավորում եմ ռմբարկուների ցուցակը’

990

«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է այն փաստը, որ դարձել է Ռուաստանի առաջնության գլխավոր ռմբարկու` շնորհիվ սեփական դաշտում «Մորդովիայի» դարպասը խփած երկու գոլի: Հիշեցնենք, որ «Կրասնոդարը« հաղթել է 6:1 հաշվով:
«Ռուսաստանի Պրեմյեր-Լիգան շատ բարդ մրցաշար է` բազմաթիվ հրաշալի հարձակվողներով: Իհարկե, ես ուրախ եմ, որ այսօր երկու գոլ եմ խփել եւ առաջնության ռմբարկուների մրցավազքում դուրս եկել առաջին տեղ, սական մեզ արդեն անհրաժեշտ է մտածել հաջորդ խաղի մասին:
Դա շատ կարեւոր հաղթանակ էր ԲԿՄԱ-ի եւ «Անժիի» հետ ծանր խաղերից հետո: Մենք պարտավոր ենք այդպես խաղալ մրցակիցների հետ, առավել եւս տանը: Շատ կարեւոր է, որ մեզ հաջողվեց շատ գոլ խփել, մեզ դրական լիցքերն անհրաժեշտ էին»,- Մովսիսյանի խոսքն է մեջբերում Sports.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գուտին հայտարարեց կարիերայի ավարտի մասին’
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերի 24-ին անձրև և ամպրոպ’