‘Յուրա Մովսիսյան. Ռուաստան-ԱՄՆ խաղում երկրպագելու եմ ամերիկացիներին’

619

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ Կրասնոդարում կայանալիք Ռուսաստան – ԱՄՆ ընկերական խաղում երկրպագելու է ամերիկացիներին:

«Իհարկե, ԱՄՆ-ի հավաքականի խաղացողներն ինձ ավելի հոգեհարազատ են: Կարծում եմ, որ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն շատ բան կախված կլինի թիմերի կազմից:

Հանդիպումը միանշանակ հետաքրքիր կլինի, իսկ երկու թիմերն էլ տակտիկական նորամուծություններ կկիրառեն:

ԱՄՆ-ի հավաքականի խաղացողների համար այս հանդիպումը շատ կարեւոր է լինելու եւ նրանք խաղալու են հաղթանակի համար: Յուրգեն Կլինսմանի թիմում խաղացողների տեղը երաշխավորված չէ, եւ նրանք կփորձեն իրենց ընձեռված հնարավորությունը արդյունավետ օգտագործել»,- Մովսիսյանի խոսքն է մեջբերում Р-Спорт-ը:

Նշենք, որ Ռուսաստան – ԱՄՆ հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին:

Նախորդ հոդվածը‘Եգիպտական սալաֆիթների առաջնորդը կոչ է արել քանդել բուրգերը և Սֆինքսի արձանը Գիզայում’
Հաջորդ հոդվածը‘Քանի՞ անգամ է 2012-ին Սերժ Սարգսյանը դիմել բժշկի եւ ի՞նչ գանգատներով ‘