Յուրգեն Կլոպը Գերմանիայի հավաքականում աշխատելու մտադրություն չունի

430

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոշիցկեն հերքել է լուրերը, թե Կլոպը կարող է փոխարինել Հանս-Դիտեր Ֆլիկին Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։

«Դրանք ընդամենը խոսակցություններ են մամուլում։ Կլոպն ունի պայմանագիր «Լիվերպուլի» հետ մինչեւ 2026թ․ հունիս։ Նա մտադիր է մինչեւ վերջ կատարել պայմանագիրը»,- Կոշիցկեի խոսքը մեջբերում է Sky Germany-ն։

Գերմանիայի հավաքականը երկրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունում չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը։

Նախորդ հոդվածըԿամերունն ԱԱ-ներում Բրազիլիային հաղթած առաջին աֆրիկյան թիմն է
Հաջորդ հոդվածըԱԱ 2022․ հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր զույգերը