‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է գերմանացի կիսապաշտպան Սեբաստիան Կեհլի՝ Բունդեսլիգայի վերջին տուրում Բրեմենի «Վերդերին» հանդիպելուց հետո հրաժեշտի երեկո կազմակերպելու որոշումը։ Դրանից մեկ շաբաթ անց թիմը դեռ պետք է մասնակցի Գերմանիայի Գավաթի եզրափակչի՝ «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպմանը, որը կկայանա Բեռլինում։
«Գիտեմ, որ Կեհլը փոքրիկ երեկույթ է կազմակերպել մայիսի 23-ի համար։ Սակայն նա, ով ցանկանում է նվաճել Գերմանիայի Գավաթը, իրավունք չունի խմելու «Վերդերի» դեմ հանդիպումից հետո։ Իհարկե, չեմ պատրաստվում ոստիկանություն կանչել դրա համար։ Կեհլը գրել է, որ դա լինելու է կարճ միջոցառում, որի ժամանակ տղաները կընթրեն, մի քիչ կուրախանան»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Bild»-ը։
‘