‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ հաջորդ խաղում ևս իր թիմի դարպասը կպաշտպանի գերմանացի 26-ամյա դարպասապահ Միտչել Լանգերակը:
«Հնարավոր է, որ հաջորդ խաղում ևս հանդես կգա Լանգերակը: Այդ որոշման մասին Ռոման Վայդենֆելերին հայտնեցի ամբողջ թիմի առջև: Նա պրոֆեսիոնալ է և ամեն բան հասկանում է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ «Հովենհայմի» դեմ Բունդեսլիգայի 14-րդ տուրի խաղում «Բորուսիայի» մեկնարկային կազմում հենց Լանգերակն էր, ով անառիկ պահեց դարպասը:
‘