‘Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հնարավորություն է ունեցել’

970

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ վաղը կայանալիք խաղից առաջ պատմել է, որ ժամանակին «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը լինելու հնարավորություն է ունեցել:

-«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը բանակցել է ինձ հետ: Մենք շատ չենք շփվել, բայց ինձ համար դա, իհարկե, մեծ նշանակություն ուներ, մեծ պատիվ էր: Երբ «Մանչեսթեր Յունայթեդում» հետաքրքրված էին իմ ծառայություններով, ես չէի կարող հեռանալ Դորտմունդից. 2013 թվականի ապրիլն էր, և արդեն նոր մրցաշրջանի ծրագրեր էի կազմում: Նման իրավիճակում ես ինձ չէի կարող թույլ տալ հեռանալ: 

Վերջնական առաջարկ չի եղել, բայց լինելու դեպքում էլ, չէի կարող ընդունել այն: Գուցե այնքան էլ խելացի չի հնչում, սակայն այլ ձև չեմ կարող աշխատել. ես միշտ հավատարիմ եմ եղել «Բորուսսիային»: Այդպես եղել է նաև «Մայնցում»,-Կլոպի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-«Ատլետիկ»՝ 6:0, Սուարեսը՝ հեթ-տրիկի հեղինակ է դառնում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Ցանկանում եմ նոր թիմիս հետ հաղթանակներ տոնել»’