‘Յուրգեն Կլոպը պայմանագիր է կնքել գարեջուր արտադրող ընկերության հետ’

1116

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չորս տարվա պայմանագիր է կնքել գարեջուր արտադրող գերմանական Warsteiner ընկերության հետ եւ կնպաստի Անգլիայում այդ ընկերության ոչ ալկոհոլային արտադրանքի ճանաչելիությանը:

«Ինձ հատկապես հաճելի է դառնալ Warsteiner-ի գործընկերը, քանի որ այդ ընկերության արտադրանքի համն ինձ հիշեցնում է մեր տունը: Պապս եւ տատս փոքր գարեջրագործարան ունեին, եւ ես սիրում եմ լավ գարեջուր: Ես գերմանացի մարզիչ եմ եւ մեր ազգային սպորտի ներկայացուցիչներից մեկն եմ, իսկ Warsteiner-ը գերմանական գարեջրային ավանդույթների լավագույն օրինակներից մեկն է»,- Կլոպի խոսքը մեջբերում է ընկերության մամուլի ծառայությունը:

Յուրգեն Կլոպը Անգլիայի Պրեմյեր լիգայում միակ գերմանացի մարզիչն է:

Նախորդ հոդվածը‘Թոմաս Տուխելի թիմը 4:1 հաշվով հաղթանակի է հասել ընկերական խաղում(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Աբրամովիչը ցանկանում է հրավիրել Կլաուդիո Ռանյերիին’