«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ 27-ամյա բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին ամռանը կհեռանա անգլիական ակումբից։
«Ես սպասում եմ, որ Դիվոկի հետ առանձնահատուկ հրաժեշտ կունենանք։ Ինձ համար նա միշտ կլինի «Լիվերպուլի» լեգենդը, որի հետ շատ հաճելի էր աշխատել։
Նա ամենակարեւոր խաղացողներից մեկն է, որի հետ աշխատել եմ «Լիվերպուլում»։ Ուր էլ նա գնա, կհասնի հաջողության, 100 տոկոս։ Ծանր կլինի, երբ նա հեռանա։ Անկասկած, «Լիվերպուլի» լեգենդ է հեռանում»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Օրիգին մասնակցել է 7 հանդիպման, խփել 3 գոլ։
2019թ․ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Օրիգին դուրս էր եկել փոխարինման՝ խփելով հաղթական գոլը «Տոտենհեմի» հետ դիմակայությունում։
Նա «Լիվերպուլի» հետ դարձել է նաեւ Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։