‘Յուրգեն Կլոպ. ««Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն տարբեր հարթությունների վրա են»’

979

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համաձայն է այն փաստի հետ, որ առաջիկա խաղի ֆավորիտը համարվում է Մյունխենի «Բավարիա»-ն, տեղեկացնում է Goal.com-ը:

«Հիմա «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն տարբեր հարթությունների վրա են: Սակայն ես չեմ բացառում, որ մենք կարող ենք հաղթել նրանց:

Հաշվի առնելով, որ հանդիպմանը չեն մասնակցելու Ռոբենը, Ռիբերին և Ալաբան, մեր հնարավորություններն ավելի են մեծանում: Մեր թիմը ոչ մի խնդիր չունի մոտիվացիայի հետ»,- հայտարարել է Կլոպը:

Հավելենք, որ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը:

Նախորդ հոդվածը‘Կարլոս. «Քրիստիանոն երջանիկ է «Ռեալում», և կարծում եմ, որ այնտեղից կհեռանա միայն պայմանագրի ավարտից հետո»’
Հաջորդ հոդվածը‘ Զլատան Իբրահիմովիչն ընդդեմ մրցավարի (շարժանկար)’