‘Յուրգեն Կլոպ. Գվարդիոլայի համար նոր Մոուրինյո եմ լինելու’

584

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի ամռանը «Բավարիան» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի հետ մրցակցությունից:

«Չեմ կարծում, որ Պեպը բացասաբար է վերաբերվում մրցակիցներին, ես նույնիսկ վստահ եմ, որ նրա հետ մեր մոտ ամեն ինչ լավ կլինի: Օրինակ, ես լավ հարաբերություններ ունեմ Մոուրինյոյի հետ:

Սակայն «Բորուսիան» ցանկանում է մոտակա տարիներին «Բավարիայի» համար ամենաբարդ մրցակիցը դառնալ: Եվ եթե Գվարդիոլան հանդիպման 90 րոպեներին ինձ հետ բարեհաճ չգտնվի, ապա խնդիր չկա: Ես պատրաստվում եմ նրա համար նոր Մոուրինյո դառնալ»,- Կլոպի խոսքն է մեջբերում Bild-ը:

Նախորդ հոդվածը‘Ատամնաբույժները բողոքի ակցիա անցկացրեցին Կառավարության դիմաց (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարը կհետևի Հայաստանի ընտրություններին’