‘Յուրգեն Կլոպ. Դիմակայության ելքը մեր ձեռքերում է’

698

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ՉԼ-ի խմբային փուլի` «Արսենալի» հետ կայանալիք տնային հանդիպումից առաջ խոսել է խաղից իր ակնկալիքների մասին: «Չեմ կարծում, որ նման մակարդակի խաղում ինչ-որ մեկին կարելի է ինչ-որ բանով զարմացնել: Խաղի ընթացքում միշտ լինում են պահեր, երբ որոշիչ են դառնում մանրուքները: «Արսենալը» բոլոր մարզադաշտերում էլ ուժեղ է խաղում: Դիտել և քննարկել ենք անցյալ մրցաշրջանի՝ «Բավարիայի» հետ խաղը Մյունխենում: Նրանք հիանալի անցկացրին խաղավարտը: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ դիմակայության ճակատագիրը մեր ձեռքերում է: Եթե ցուցադրենք մեր վարպետությունը, ապա լոնդոնցիների համար շատ դժվար կլինի»,- նշել է Կլոպը:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի ԱԳ նախարարը հերքել է Սնոուդենին ապաստան տալու հնարավորությունը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստան այցելող հայաստանցիների թիվն աճել է 34,3 տոկոսով’