‘Յուրգեն Կլոպ. «Եթե իմանայի, որ հրաժարականս նման ազդեցություն կունենա, այդ մասին կհայտարարեի մրցաշրջանի սկզբում»’

1030

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ, հավանաբար, ակումբից հեռանալու իր որոշման մասին պետք է հայտարարեր մրցաշրջանի սկզբնամասում:

«Եթե իմանայի, որ հրաժարականս նման ազդեցություն կունենա, այդ մասին կհայտարարեի մրցաշրջանի սկզբում: Իհարկե, ներկայիս 7-րդ տեղն ավելի հեռանկարային է, քան այն դիրքը, որ մենք զբաղեցնում էինք մրցաշրջանի ընթացքում»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:

Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբից հեռանալու իր որոշման մասին մասնագետը հայտարարել է ապրիլի 15-ին:

Այդ ժամանակից ի վեր դորտմունդցիները, ովքեր տապալել էին մրցաշրջանի առաջին փուլը, հաղթել են անընդմեջ 5 խաղերում:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘ Լուիս Էնրիկեն Մյունխեն կտանի 26 ֆուտբոլիստի’