‘
Դորտմունդի թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 13-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» կրած պարտությունից հետո անհաջողության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել և ասել, որ չի հեռանա «Բորուսիայից», մինչև իրեն չխնդրեն այդ մասին:
«Հասկանում եմ, թե ինչու են լրագրողներն այդպես մտածում, սակայն ես եմ ստեղծված իրավիճակի պատասխանատուն: Եթե խնդիրը հաջողության մեջ է, և մարզիչի փոփոխությունը կարող է փոխել դա, ապա պարզապես ասեք այդ մասին, և ես կհեռանամ: Սակայն ամեն բան այդքան հեշտ չէ, այդ պատճառով, քանի դեռ ինձ չեն ասել, որ ինչ-որ մեկը կարող է այս աշխատանքն անել ինձանից լավ, ես չեմ հեռանա: Անդունդում հայտնվելու պատասխանատվությունը շատ մեծ է, քանի դեռ չենք գտել լավագույն լուծումը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտում «Բորուսիան» 8-րդ պարտությունը կրեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: 15 տուրերից հետո Յուրգեն Կլոպի թիմը 11 միավորով Բունդեսլիգայի հետնապահն է:
‘